Դոմինիկ Սոբոսլայ. «Ցանկանում եմ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները»

«Լիվերպուլի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Շոբոսլայն ասել է, որ ցանկանում է այս մրցաշրջանում նվաճել բոլոր չորս գավաթները:

«Մենք արդեն մեկ տիտղոս ենք նվաճել, մնացել է ևս երեքը։ Անձամբ ես ցանկանում եմ հաղթել նրանց բոլորին: Բայց մենք պետք է խաղից հանդիպում գնանք և այդքան առաջ չնայենք։

Մենք ևս երեք տիտղոս նվաճելու լավ հնարավորություն ունենք, բայց հարցրեք «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» խաղացողներին տիտղոսը նվաճելու հնարավորությունների մասին, և նրանք նույնը կասեն: Պետք է շատ աշխատենք, ոչինչ ինքնըստինքյան մեր ձեռքը չի ընկնի»,- Շոբոսլայի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։

Հիշեցնենք, որ փետրվարին «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Չելսիին»։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 28 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ վաստակելով 64 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Արսենալին»։