«Պորտուի» պաշտպան Պեպեն խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Արսենալի» դեմ պատասխան խաղում։
Պորտուգալացի ֆուտբոլիստը 41 տարեկանում խաղաց Չեմպիոնների Լիգայում:
Փետրվարի 26-ին Պեպեն նշել է ծննդյան 41-ամյակը։ Հատկանշական է, որ նա «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հասակակիցն է։
Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ Պեպեից մեծ ընդամենը չորս դարպասապահ է եղել՝ Մարկ Շվարցերը (վերջին խաղը 2014թ.՝ 41 տարեկանում), Ալեքսանդր Շովկովսկին (2016թ. 41), Ջանլուիջի Բուֆոնը (2020թ. 42) և Մարկո Բալոտտան (43) 2007 թվականին:
Պեպեն Չեմպիոնների Լիգայում իր նորամուտը նշել է «Պորտուի» կազմում 2004 թվականին։