14 տարի անց «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում է

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Պորտուին»։

Հանդիպումն ավարտվել է 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ Միկել Արտետայի թիմը հաղթել է 4:2 հաշվով։

Լոնդոնյան ակումբը 2009/10 մրցաշրջանից հետո առաջին անգամ կարողացավ դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ։