«Լացիոն» ընդունել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի հրաժարականը, հայտնում է ակումբի կայքը։
65-ամյա մասնագետը ակումբը գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Բոլոր մրցաշարերում հռոմեացիները վերջին վեց խաղերում հինգ պարտություն են կրել։ Ա Սերիայում թիմը 28 տուրից հետո 9-րդ տեղում է։
«Լացիոյի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Ջովանի Մարտուչելոն, ով աշխատում էր որպես օգնական։ 52-ամյա մարզիչը նախկինում եղել է Սարիի շտաբում «Յուվենտուսում», իսկ մինչ այդ աշխատել է Լուչիանո Սպալետիի հետ «Ինտերում»։