«Նապոլիի» նախագահն ամեն գնով ուզում է պահել թիմում Խվիչա Կվարացխելիային

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատասխանել է կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի՝ ակումբում ապագայի վերաբերյալ հարցին։

«Առաջարկը, որը չի կարելի բաց թողնել, պետք է գա ինձ, ոչ թե նրան: Կվարան դեռ շատ տարիներ ունի մեզ հետ, և ես կցանկանայի երկարաձգել նրա պայմանագիրը։ Նա ջենթլմեն է, մենք դրա մասին կխոսենք մրցաշրջանի վերջում»,- ասել է Դե Լաուրենտիսը Mediaset-ի եթերում:

Կվարացխելիայի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt-ը վրացի ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո։