Ֆերմին Լոպես. «Մենք միշտ հավատացել ենք մեր մարզչին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։

«Մենք միշտ հավատացել ենք մեր մարզչին։ Մենք մեզ ազատ էինք զգում, քանի որ նա բոլորի վրայից հանեց ճնշումը, ծանր իրավիճակում հանգստություն բերեց։

Այսօր երեկոյան մարզադաշտը լեփ-լեցուն էր, և մենք իսկապես զգացինք մեր երկրպագուների ուժը: Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք առաջ գնալ, հիմա վիճակահանության մասին մտածելու ժամանակը չէ»,- Լոպեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։