«Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել շատերին, հայտնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ «կապույտների» սեփականատեր Թոդ Բոուլին վերջերս մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է երկրի սպորտի նախարարի և Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայի ֆուտբոլային տնօրեն Մայքլ Էմենալոյի հետ։
Բոուլին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է բանակցել ֆուտբոլիստների վաճառքի շուրջ։ Խոսքը Ռոմելու Լուկակուի, Կեպա Արիսաբալագայի, Ռահիմ Ստերլինգի, Մարկ Կուկուրելյայի, Արմանդո Բրոհիի և Տրևո Չալոբայի մասին է։
«Չելսին» պետք է փակի 105 միլիոն եվրո բյուջեի բացը, իսկ Սաուդյան Արաբիան համարվում է վաճառքի բանակցությունների ամենահեռանկարային տարբերակը: Ավելին, լոնդոնյան ակումբն այս երկրին արդեն վաճառել է Ն’Գոլո Կանտեին («Ալ-Իթթիհադ»), Կալիդու Կուլիբալիին («Ալ-Հիլալ») և Էդուարդ Մենդիին («Ալ-Ահլի»):