Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից առաջ խոսել է միլանցի հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին։
Այս մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 35 հանդիպման, դարձել 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Լաուտարոն միշտ էլ հիանալի ֆուտբոլիստ է եղել։ Դա նա ցույց տվեց Արգենտինայի հավաքականում, իսկ այժմ՝ «Ինտերում»։ Նա գտել է իր տեղը և Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղում «Ատլետիկոն» պարտություն կրեց (0:1): Պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին Մադրիդում։