Դավիդ Ռայան՝ «Պորտուի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

«Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան դարձել է «Պորտուի» հետ Չեմպիոնների Լիգայի պատասխան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (1:0, 11-մետրանոց հարվածաշար՝ 4:2):

Առաջին խաղն ավարտվել էր «Պորտուի» հաղթանակով՝ 1:0 հաշվով։

«Նա տրամադրեց այն հնարավորությունները, որոնք օգնեցին հաղթել այդ խաղում՝ մատների ծայրերով սեյվեր անելով: Ռայան «Արսենալին» հասցրեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ»,- այսպիսի եզրակացություն են արել ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները դարպասապահի խաղի վերաբերյալ։