«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստը Էդուարդ Սպերցյանին խորհուրդ է տվել տեղափոխվել ԱՊԼ

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Օլեգ Իսաենկոն թիմի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին խորհուրդ է տվել, թե եվրոպական որ առաջնություն պետք է նա տեղափոխվի։

«Սպերցյանը, անկասկած, ամենատեխնիկական ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ:

Ո՞ր երկրի առաջնությունում նրան խորհուրդ կտաք տեղափոխվել․ Եթե ​​դա հնարավոր լինի, ես կցանկանայի նրան տեսնել Պրեմիեր Լիգայում։ Ի վերջո, դա աշխարհի լավագույն առաջնությունն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Championat-ը։