Մարտին Էդեգոր. ««Պորտուի» հետ վերջին խաղում մենք մեր լավագույն խաղը չցուցադրեցինք»

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Պորտուի» հետ պատասխան տնային հանդիպման սպասելիքներով։

««Պորտուի» հետ վերջին խաղում մենք մեր լավագույն խաղը չցուցադրեցինք։ Մենք վերլուծել ենք դա և հիմա գիտենք, թե ինչ պետք է այլ կերպ վարվենք։ Մենք շատ մոտիվացված ենք վերադառնալու և մեր այլ կողմը ցույց տալու համար։ Մենք բոլորս հուզված ենք և անհամբերությամբ սպասում ենք լավ խաղի։

Մենք ցանկանում ենք գրել մեր սեփական պատմությունը և զարմանալի բաներ անել այս թիմի հետ: Չեմպիոնների լիգայում հեռուն գնալը մեծ նպատակ է և մեծ երազանք, և դա այն է, ինչի համար մենք խաղում ենք»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պորտուգալիայում կայացած առաջին խաղն ավարտվել է «զինագործների» պարտությամբ՝ 0։1 հաշվով։