Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ Լիոնել Մեսսին արժանիորեն նվաճեց «Ոսկե գնդակը» անցյալ տարի։
Այս մրցանակն ութերորդն էր իր կարիերայում արգենտինացու համար։
««Ոսկե գնդակը» պետք է արժանանար Լիոնել Մեսսիին, անկասկած: Այն, ինչ արեց Մեսսին աշխարհի առաջնությունում, յուրահատուկ էր։ Դա ինձ հիշեցրեց Պելեի ու Մարադոնայի տարիները»,- Ռոնալդոի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։