Հայտնի է դարձել, թե երբ կորոշվի Ալֆոնսո Դևիսի ապագան «Բավարիայում»

«Բավարիան» ցանկանում է որքան հնարավոր է շուտ պարզաբանել թիմի պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս շաբաթ նախատեսված են նոր բանակցություններ ակումբի և ֆուտբոլիստի միջև։ Հաղորդվում է, որ եթե մինչև շաբաթվա վերջ կողմերը համաձայնության չգան նոր պայմանագրի շուրջ, ապա «Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դևիսին կդնի տրանսֆերի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա պաշտպանի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում է Մադրիդի «Ռեալը»։

Դևիսի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։