Միկել Արտետա. «Նա անհավանական ֆուտբոլիստ է»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Կայ Հավերցի ելույթները։

Հիշեցնենք, որ ակումբում աշխատելու առաջին ամիսներին գերմանացին պարբերաբար քննադատությունների էր ենթարկվում իր ոչ հստակ խաղի պատճառով։ Սակայն Կայն արդեն լավ մարզավիճակ է ձեռք բերել ու հարմարվել նոր թիմին։

«Առաջին երեք ամիսներից հետո ես չէի հավատում, որ մարզադաշտը երգելու է Հավերցի անունը։ Երկրպագուները դա անում են առանձնահատուկ կրքով ու քիմիայով։ Այս բաները պատահում են լավ մարդկանց հետ: Կայը անհավանական ֆուտբոլիստ է»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ։

Ամռանը Հավերցը «Արսենալ» տեղափոխվեց լոնդոնյան մեկ այլ թիմից՝ «Չելսիից»։ Տրանսֆերի գումարը կազմել է շուրջ 75 միլիոն եվրո։