Լուիս Դիասը կարող է հայտնվել Իսպանիայում

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է հայտնվել Իսպանիայում։

Ինչպես տեղեկացնում է El Heraldo-ն, կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է կոլումբիացի հարձակվողի ծառայություններով։ Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան նախնական բանակցություններ է վարել անգլիական գրանդի ներկայացուցիչների հետ։

Զրույցի ընթացքում նրան հայտնել են, որ մերսիսայդցիները Դիասին գնահատում են 120-140 միլիոն եվրո։ «Լիվերպուլը» պատրաստ է բաց թողնել Լուիսին, եթե համապատասխան առաջարկ ստանա։

Անգլիայի առաջնությունում այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը անցկացրել է 27 հանդիպում։ Ֆուտբոլիստը դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։