Հայտնի է դարձել, թե որքան բաց կթողնի Էդերսոնը վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը, ով վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (1:1), ստիպված կլինի բաց թողնել 3-4 շաբաթ, հայտնում է Sky Sports-ը։

30-ամյա բրազիլացին երկրորդ խաղակեսի սկզբում վնասեց ոտքը, երբ Նաթան Ակեն անփույթ հետադարձ փոխանցում կատարեց: Էդերսոնը, շտկելով թիմակցի սխալը, տապալեց Դարվին Նունեսին։ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը վնասվածք ստացավ, բայց մնաց դարպասում և չկարողացավ ետ մղել Ալեքսիս ՄակԱլիսթերի 11 մետրանոցը: Այնուհետև Էդերսոնը կաղացավ՝ տեղը զիջելու պահեստային դարպասապահ Ստեֆան Օրտեգային։

Այս մրցաշրջանում Էդերսոնը մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» 36 հանդիպման։