Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է 62 ֆուտբոլիստների

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է 62 ֆուտբոլիստների՝ իրենց իրական տարիքը թաքցնելու համար, հայտնում է Daily Mail-ը։

Որակազրկված խաղացողների ցուցակում ընդգրկվել է 17-ամյա կիսապաշտպան Վիլֆրիդ Նաթան Դուալան, ով Աֆրիկայի ազգերի գավաթի վերջին խաղում հանդես է եկել Կամերունի հավաքականի կազմում, սակայն չի խաղացել։

Հաղորդվում է, որ Դուալան, ով խաղում է «Վիկտորիա Յունայթեդում», ստել է իր իրական տարիքի մասին, ինչը հանգեցրել է նրան, որ խաղացողը հեռացվել է Կամերունի առաջնության փլեյ-օֆֆից։

Տարիքային խարդախությունը աֆրիկյան ֆուտբոլում վաղուց գոյություն ունեցող խնդիր է։