Դիեգո Սիմեոնե․ «Վաղը մենք կհանդիպենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Ինտերի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով։

«Վաղը մենք կհանդիպենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ: Բայց ես հավատում եմ իմ խաղացողներին ու իմ թիմին և գիտեմ, որ նրանք լավ խաղ կանցկացնեն մեծ մրցակցի դեմ։ Դա կլինի այնպիսի հանդիպում, որը պահանջում է շատ բարձր կենտրոնացում, և ով կունենա այն, կհաղթի»,- ասել է Սիմեոնեն մամուլի ասուլիսի ժամանակ։

Առաջին խաղում «Ատլետիկոն» պարտվել է 0։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին Մադրիդում։