Նաիր Թիկնիզյանը խոսել է «Զենիթ» ձախողված տեղափոխության մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ձախողված տեղափոխությունը։

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Թիկնիզյանը չի համաձայնեցրել «Զենիթի» հետ անձնական պայմանագրի պայմանները։

«Ինձ համար զվարճալի էր կարդալ տարբեր քննադատների և վերլուծաբանների: Կարծես իմ փոխարեն բանակցում էին ու գիտեին բոլոր մանրամասները։ Մի հավատացեք այն ամենին, ինչ գրում են։ Այս իրավիճակը բոլորովին չի ազդել ինձ վրա։ Ինչ վերաբերում է Եվրոպային, ես դրա մասին չեմ մոռացել։ Հարցն այն է, թե արդյոք այնտեղ իմ մասին են մտածում։ Դա անելու համար պետք է աշխատել և արդյունավետ լինել հավաքականում և ակումբում»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Այս մրցաշրջանում 24-ամյա Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը հայի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։