Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնան» մարզիչ է փնտրում, ով մրցաշրջանի վերջում թիմի ղեկին կփոխարինի Չավիին։

Ինչպես հայտնի է դարձել Foot Mercato-ին, Թուրինի «Յուվենտուսի» ներկայիս մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին առաջարկվել է կատալոնական ակումբի ղեկավարներին։ Այնուամենայնիվ, իտալացու թեկնածությունը միաձայն հավանության չարժանացավ:

Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի երեքշաբթի՝ մարտի 12-ին։ Չավիի թիմը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը կխաղա «Նապոլիի» հետ։ Նեապոլում կայացած առաջին խաղում թիմերը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։