Կայլ Ուոքերը նշել է, թե ով է իր լավագույն խաղընկերը

«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան և ավագ Կայլ Ուոքերը պատասխանել է այն հարցին, թե ով է լավագույն խաղընկերը, ում հետ երբևէ խաղացել է։

«2012/2013 մրցաշրջանից ես երբեք չեմ խաղացել ավելի բարձր որակի ֆուտբոլիստի հետ, քան Բեյլը: Ես խաղում եմ այնպիսի գոլահարի հետ, ինչպիսին Էրլինգ Հոլանդն է, բայց այդ մրցաշրջանում Բեյլի յուրաքանչյուր հարվածը դիպավ ցանցին»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Ուոքերն ու Բեյլը միասին խաղացել են «Թոթենհեմում» 2009-ից 2013 թվականներին։

2012/2013 մրցաշրջանում ուելսցի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանից հետո Բեյլը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որի կազմում խաղաց մինչև 2022 թվականը։

Ուոքերը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականին։