Յոզուա Կիմիխ․ «Երջանիկ եմ այստեղ, գոհ եմ ակումբից և քաղաքից»

«Բավարիայի» 29-ամյա կիսապաշտպան Յոզուա Կիմիխը խոսել է մյունխենյան ակումբում իր ապագայի մասին, որի հետ պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

«Իմ պայմանագիրը դեռ ուժի մեջ է մինչև 2025 թվականը, և ես ցանկանում եմ իմ լավագույն ելույթն ունենալ այս ակումբի համար, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի:

Իհարկե, ես երջանիկ եմ այստեղ, գոհ եմ ակումբից և քաղաքից, իհարկե»,- Կիմիխի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Կիմիխը լարված հարաբերություններ է ունեցել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Սակայն գերմանացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։

Կիմիխը «Բավարիա» է տեղափոխվել 2015 թվականին «Շտուտգարտից»: