Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգով, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները մտադիր են խաղացողին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։ 34-ամյա կամերունցու պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։

Շուպո-Մոտինգով հետաքրքրված են նաև Պրեմիեր լիգայի, Ա Սերիայի և Սաուդյան Արաբիայի թիմերը:

Այս մրցաշրջանում կամերունցին անցկացրել է 27 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։