«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կհեռացվի աշխատանքից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կհեռացվի աշխատանքից, եթե թիմը պարտվի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Նապոլիի» դեմ պատասխան խաղում, հայտնում է Carrusel Deportivo-ն։

Չավիի փոխարենը կնշանակվի մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը, ով աշխատում է կատալոնական ակումբի երկրորդ թիմում։

«Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մարտի 12-ին, Բարսելոնայում։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Հունվարի վերջին Չավին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»։