Յուրգեն Կլոպ. «Պեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մարտի 10-ին կայանալիք Անգլիայի առաջնության 28-րդ տուրում թիմերի դեմ խաղից առաջ կիսվել է իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի մասին, ով գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»։

«Պեպը աշխարհի լավագույն մարզիչն է։ Իմ կյանքի ընթացքում նխ ամենաակնառու մասնագետն է։

Նա մեծ ազդեցություն է թողել ֆուտբոլի վրա, նվաճել է բազմաթիվ գավաթներ, բայց իրեն այնպես է պահում, կարծես երբեք ոչինչ չի նվաճել՝ ցույց տալով հաղթելու ընդգծված ցանկություն»,- Կլոպի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):