Հայտնի է, թե երբ կլինի Կիլիան Մբապպեի շնորհանդեսը «Ռեալում»

Ներկայումս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է այն հարցը, թե որ երբ  պետք է կազմակերպեն հարձակվող Կիլիան Մբապպեի շնորհանդեսը, ում պայմանագիրն իր ներկայիս ակումբ ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։

Շնորհանդեսը տեղի կունենա «Լոս Բլանկոսի» տնային մարզադաշտում՝ «Սանտիագո Բեռնաբեուում», հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի, եթե Մբապպեն ՊՍԺ-ի կամ «Ռեալի» կազմում դուրս գա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որը կկայանա հունիսի 1-ին, հարձակվողի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ից հունիսի 6-ը, որից հետո նա կմեկնի Ֆրանսիայի ազգային հավաքական։