«Մանչեսթեր Սիթին» դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որը Չեմպիոնների Լիգայի 8 խաղում անընդմեջ 3 և ավելի գոլ է խփել

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»։

ՈւԵՖԱ-ի տվյալներով՝ «Քաղաքացիները» դարձել են մրցաշարի պատմության մեջ առաջին թիմը, որը Չեմպիոնների Լիգայի 8 խաղում անընդմեջ խփել է 3 և ավելի գոլ։

«Սիթին» դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, և այս փուլի մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանության արդյունքում։