Էրլինգ Հոլանդը շրջանցել է Սերխիո Ագուերոյին Չեմպիոնների Լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Կոպենհագենի» դեմ պատասխան խաղում։

23-ամյա նորվեգացու համար այս գոլը 41-րդն էր մրցաշարի պատմության մեջ՝ չհաշված Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը։ Այս ցուցանիշով նա հասավ Սերխիո Ագուերոյին։ Ընդ որում, այս նշագծին հասնելու համար Հոլանդին անհրաժեշտ էր 37 հանդիպում, իսկ արգենտինացուն՝ 79։

Չեմպիոնների Լիգայում ավելի շատ գոլեր են խփել միայն Ալեսանդրո Դել Պիերոն (42), Նեյմարը (43), Դիդյե Դրոգբան, Մոհամեդ Սալահը (44-ական), Էուսեբիոն, Կիլիան Մբապեն, Ֆիլիպո Ինձագին (46-ական), Զլատան Իբրահիմովիչը, Անդրեյ Շևչենկոն (48-ական), Ալֆրեդիո դի Ստեֆանո (49), Թիերի Անրի (50), Թոմաս Մյուլեր (54), Ռուդ վան Նիստելրոյ (56), Ռաուլ (71), Կարիմ Բենզեմա (90), Ռոբերտ Լևանդովսկի (93), Լիոնել Մեսսի (129) և Կրիշտիանու Ռոնալդուն (140)։