Յուրգեն Կլոպ․ «Սա հիանալի նորություն է թիմի համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Սպարտաի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչի՝  հարձակվող Մոհամեդ Սալահի հնարավոր մասնակցության մասին իր մտքերով։

«Սալահը գնաց թիմի հետ: Նա երկու օր է մարզվում է և լի է էներգիայով։ Սալահը կկարողանա՞ խաղադաշտ դուրս գալ։ Եկեք տեսնենք. Մեզ համար լավ է, որ Մոհամեդը վերադառնում է շարք: Սա հիանալի նորություն է թիմի համար»,- գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

«Սպարտա» – «Լիվերպուլ» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 7-ին, Պրահայի մարզադաշտում։