Ժոան Լապորտան՝ Ռոնալդ Արաուխոյին․ «Եթե կարողանայի, նրան ցմահ պայմանագիր կառաջարկեի»

«Բարսելոնան» հետաքրքրված է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ երկարաժամկետ համագործակցությամբ:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի խոսքերը, ով, մեկնաբանելով ֆուտբոլիստի հնարավոր հեռանալը, ասել է. «Եթե կարողանայի, նրան ցմահ պայմանագիր կառաջարկեի»։

24-ամյա ուրուգվայցին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ նա «բլաուգրանայի» կազմում անցկացրել է 142 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։