Մատիս Տելը կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Տելը շուտով պետք է նոր պայմանագիր ստորագրի իր թիմի հետ։

Le Parisien-ի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը 18-ամյա ֆրանսիացու հետ պայմանավորվել է մինչև 2029 թվականը։

Հաղորդվում է, որ պայմանագիրը պետք է ստորագրվի մոտակա օրերին։

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Տելը դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։