Հայտնի է դարձել, թե որ ակումբն է ֆավորիտ Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու պայքարում

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Sky Sports News-ը։

Ըստ աղբյուրի՝ նիգերիացի ֆուտբոլիստի համար պայքարում մանկունիացիներն առաջ են անցել Լոնդոնի «Չելսիից» և ֆրանսիական ՊՍԺ-ից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը նախատեսում է Օսիմհենի վաճառքից վաստակել մոտ 130 մլն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում 25-ամյա Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։