Կառլո Անչելոտտիին սպառնում է 4 տարի 9 ամիս ազատազրկում

Մադրիդի դատախազությունը հարկերից խուսափելու համար Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար պահանջում է 4 տարի 9 ամիս ազատազրկում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

2014-ից 2015 թվականներին իտալացին հարկեր է վճարել միայն «Ռեալում» իր աշխատավարձից՝ առանց եկամտի լրացուցիչ աղբյուրների։ Անչելոտտին թաքցրել է ավելի քան մեկ միլիոն եվրո. 2014 թվականին Անչելոտտին թաքցրել է իշխանություններից 386 361 եվրո, իսկ 2015 թվականին՝ 675 718 եվրո։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» հետ պայմանագրում, բացի սահմանված վարձատրությունից, որոշվել է ակումբին իմիջային իրավունքների փոխանցումից ստացված եկամուտը։