Ժերեմի Ֆրիմպոնգով կրկին հետաքրքրված է գերմանական ակումբը

Լևերկուզենի «Բայերի» 23-ամյա աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգով կրկին հետաքրքրված է «Բավարիան»։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ Ֆրիմպոնգի պայմանագրով նախատեսված է նրա գնման գումարը այլ ակումբների համար, որը կազմում է 40-45 միլիոն եվրո:

Ընդգծվում է, որ ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆրիմպոնգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: