Ժորժինյոն ցանկանում է խաղալ իսպանական գրանդում

«Արսենալի» 32-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ժորժինյոն ցանկություն է հայտնել դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ այն բանից հետո, երբ գալիք ամառ կավարտվի «զինագործների» հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», քանի որ նրա որակները սազում են թիմին, և կա նաև կատալոնական ակումբ անվճար տեղափոխվելու հնարավորություն։ Ընդգծվում է, որ թիմի մարզական տնօրեն Դեկուին անձամբ դուր է գալիս, թե ինչպես է Ժորժինյոն իրեն դրսևորում խաղադաշտում։

Հիշեցնենք, որ Ժորժինյոյի գործակալն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հաճախորդի առաջնահերթությունը «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգումն է։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։