Ֆիլ Ֆոդեն․ «Ես դեռ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չեմ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կիսվել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքերի մասին, ով իրեն համաշխարհային մակարդակի խաղացող է անվանել։

«Ես դեռ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չեմ։ Կարծում եմ՝ այդպիսին դառնալու ներուժ ունեմ, բայց մարզչից դա լսելն ինձ համար առանձնահատուկ է: Ես դեռ ցանկանում եմ շարունակել կատարելագործվել և փորձել ավելի լավը լինել: Սա պետք է անընդհատ անեմ ամենակարեւոր հանդիպումներում։

Եթե ​​դա անես մի քանի տարի, ապա կստանաս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի կարգավիճակ։ Ես վայելում եմ մրցաշրջանը, հիմա լավ մարզավիճակում եմ, ուստի ցանկանում եմ այդպես պահել: Սա կարող է լինել իմ լավագույն մրցաշրջանը»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Այս մրցաշրջանում 23-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։