«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Նապոլիից» կրած պարտությունը (1:2)։
«Տղաները լավ խաղացին, մենք հնարավորություններ ունեինք, որից չօգտվեցինք։ Այս ամենը գործընթացի մի մասն է, աճի մաս, մենք փնտրում ենք ճիշտ հավասարակշռություն մեծ հանդիպումներում:
Մենք ցույց տվեցինք մեր անփորձությունը»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Յուվենտուսը» 57 միավորով երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: Թուրինյան թիմի և առաջատար «Ինտերի» միջև տարբերությունը 12 միավոր է։