Ֆերան Տորեսը այժմ վերականգնման վերջին փուլում է

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը այժմ վերականգնման վերջին փուլում է։

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին մի քանի հանդիպումները։

Լրագրող Ռոջեր Տորելլոն հայտնում է, որ հարձակվողը շուտով պետք է խաղադաշտ դուրս գա։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Տորեսը կկարողանա մասնակցել «Մալյորկայի» դեմ իր թիմի հաջորդ խաղին, որը կկայանա ուրբաթ օրը Իսպանիայի առաջնության շրջանակներում։

Ֆերանը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։