«Վալենսիայի» երկրպագուները ծաղրել են Վինիսիուսին՝ նրան պատկերելով երկար քթով

Լա Լիգայի 27-րդ տուրի շրջանակներում մարտի 2-ին «Վալենսիան» հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին» (2:2):

Հարձակվող Վինիսիուս Ժունիորը դուբլի հեղինակ դարձավ «Ռեալի» կազմում։

Անցած մրցաշրջանում «Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ Վինիսիուսը, ռասայական վիրավորանքի զոհ է դարձել «Վալենսիայի» երկրպագուների կողմից: Այս անգամ «չղջիկների» երկրպագուները որոշեցին խոցել բրազիլացուն՝ խաղին թռուցիկներ բերելով, որոնք պատկերում են Վինիսիուսին երկար քթով, ինչպես Կառլո Կոլոդիի «Պինոկիոյի արկածները» մանկական գրքի կերպարը։ Ըստ ամենայնի, երկրպագուները կարծում են, որ բրազիլացին ստում էր, երբ նրանց մեղադրում էր ռասիստական ​​պահվածքի մեջ։

«Պինոկիոս, չի հետաքրքրում», – ասվում է թռուցիկների վրա:

Ըստ լուրերի՝ երկրպագուներին թույլ չեն տվել այս թռուցիկները բերել մարզադաշտ։