«Թոթենհեմի» հարձակվող Տիմո Վերները խոսել է թիմի կազմում իր նորամուտի գոլի մասին, որը խփեց Անգլիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (3:1).
«Ուզում էի տոնել, բայց հետո, երբ տեսա, որ ոչ ոք չի գալիս, հիշեցի, որ հաշիվը դեռ 1:1 է, և մենք պետք է ևս մեկ գոլ խփենք», — X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Վերների խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Անգլիայի առաջնության 27 տուրում «Թոթենհեմը» վաստակել է 50 միավոր։ Լոնդոնյան թիմը զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը: «Լիվերպուլը» 63 միավորով առաջին տեղում է։
Յուրգեն Կլոպի սաները 90+9-րդ րոպեին Դարվին Նունյեսի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին «Նոթինգհեմին» Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում։