MLS. Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի դուբլերն օգնեցին «Ինտեր Մայամիին» հաղթել (VIDEO)

Մարտի 3-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի» – «Օռլանդո Սիթի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5։0 հաշվով։

Հաղթողների կազմում էին Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, ովքեր դուբլ ձևակերպեցին, իսկ ուրուգվայցին նաև երկու գոլային փոխանցում կատարեց: Եվս մեկ գոլ խփեց Ռոբերտ Թեյլորը։

Մեսսիի ու Սուարեսի համար սրանք մրցաշրջանի առաջին դուբլերն են։ Իսկ 37-ամյա ուրուգվայցու համար սրանք առաջին գոլերն են «Ինտեր Մայամիի» կազմում։