Նեյմարն ուզում է կրկին խաղալ իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հետ

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նեյմարը ցանկություն է հայտնել ևս մեկ անգամ խաղալ իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում։

Նեյմարն այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» խաղացող է, իսկ Մեսսին հանդես է գալիս Մայամիի «Ինտերում»:

«Հուսով եմ, որ այդպես է [կրկին խաղալ Մեսսիի հետ]: Հուսով եմ, որ մենք կարող ենք նորից միասին խաղալ: Նա հրաշալի մարդ է, նրան բոլորը ճանաչում են։ Կարծում եմ, որ նա երջանիկ է [Մայամիում], և եթե նա երջանիկ է, ուրեմն ես երջանիկ եմ»,- ասել է Նեյմարը ESPN Argentina-ին տված հարցազրույցում: