«Լիվերպուլը» 40 տարվա մեջ առաջին անգամ արտագնա խաղում հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»:

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլը» 99-րդ րոպեին Դարվին Նունյեսի գոլի շնորհիվ հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» (1:0):

Սա «Լիվերպուլի» առաջին արտագնա հաղթանակն է «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ 1984 թվականի հոկտեմբերից ի վեր:

Այդ ժամանակվանից թիմերը «Սիթի Գրաունդում» անցկացրել են 13 հանդիպում, որոնցից 7-ն ավարտվել են ոչ-ոքի: