Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Տելլը պետք է երկրորդ խաղն անընդմեջ մեկնարկային կազմում կլինի։
Kicker հրատարակության տեղեկությունների համաձայն՝ 18-ամյա ֆրանսիացին առաջին րոպեներից դուրս կգա Չեմպիոնների Լիգայի ⅛ եզրափակչի հռոմեական «Լացիոյի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ երեկ Տելը «Բավարիայի» մեկնարկային կազմում էր հայտնվել «Ֆրայբուրգի» դեմ խաղում, որն ավարտվել էր 2:2 հաշվով։ Սա Մատիսի առաջին ելույթն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում առաջին րոպեներից։
Գերմանիայի առաջնությունում Տելը խփել է չորս գոլ և երեք արդյունավետ փոխանցում։ Հարձակվողը «Բավարիա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը ֆրանսիական «Ռենից»: