Հայտնի են Պրեմիեր Լիգայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կպայքարեն փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար։

Մրցանակին հավակնում են 7 ֆուտբոլիստներ՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը (4 գոլ 5 խաղում), «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ժոաու Գոմեշը (2 գոլ, 1 գոլային փոխանցում 5 խաղում), «Բրայթոնի» կիսապաշտպան Պասկալ Գրոսը (1 գոլ և 4 գոլային փոխանցում 5 խաղում), «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը (5 գոլ, 1 գոլային փոխանցում 4 խաղում), «Ֆուլհեմի» հարձակվող Ռոդրիգո Մունիսը (4 գոլ 4 խաղում), «Արսենալի» վինգեր Բուկայո Սական (6 գոլ 4 խաղում) և «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոտկինսը (4 գոլ և 2 գոլային փոխանցում 4 խաղում):

Կարող եք ձեր ձայնը տալ ֆուտբոլիստներից մեկի օգտին EA Sports կայքի այս էջում: