Instagram-ում Լիոնել Մեսսիի հետևորդների թիվը հասել է 500 միլիոնի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին Instagram սոցիալական ցանցում 500 միլիոն բաժանորդ է ձեռք բերել:

Այս ցուցանիշով արգենտինացին զիջում է միայն «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ում հետևում են 622 միլիոն օգտատեր։

Սոցցանցում ամենահայտնի մարդկանց ցուցակում արգենտինացի ֆուտբոլիստին հաջորդում են երգչուհի Սելենա Գոմեսը (429 միլիոն), մոդել Քայլի Ջեները (400 միլիոն) և դերասան Դուեյն Ջոնսոնը (396 միլիոն):

Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով։ Արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա ֆուտբոլիստի հետ թիմը նվաճել է Լիգայի գավաթը։