«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կիսվել է լոնդոնյան ակումբում խաղալուց իր հույզերով։
«Այս թիմը շատ բան սովորեց անցյալ տարի: Մենք ավելի ուժեղ ենք և ավելի շատ հավատ ունենք։ Երբ բաց ենք թողնում, միշտ հավատում ենք, որ կվերադառնանք խաղ։ Անկեղծ ասած, ինձ համար մեծ պատիվ է խաղալ այս ակումբում»,- Ռայսի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Ռայսը մասնակցել է 36 հանդիպման, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
25-ամյա խաղացողը միացել է «զինագործներին» 2023 թվականի հուլիսին՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։ «Վեսթ Հեմից» նրա տրանսֆերի գումարը կազմել է 116 միլիոն եվրո։