Ժորժինյոն առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ «Նապոլին» դիտարկում է իտալացի կիսապաշտպանի անվճար տրանսֆերի տարբերակը, ում պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Հաղորդվում է, որ ամռանը Ժորժինյոյի համար կպայքարեն Պրեմիեր Լիգայի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ակումբները։

Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն խաղադաշտ է դուրս եկել 25 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հարկ է նշել, որ ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալը չէր բացառել ֆուտբոլիստի հնարավոր վերադարձը Իտալիա։