Լուիս Էնրիկեն համոզված է, որ ՊՍԺ-ն հաջորդ մրցաշրջանում ավելի լավ կազմ կունենա

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն համոզված է, որ փարիզցիները հաջորդ մրցաշրջանում ավելի լավ կազմ կունենան՝ չնայած Կիլիան Մբապպեի առաջիկա հեռանալուն։

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա հաջորդ մրցաշրջանում մենք կունենանք ավելի ուժեղ թիմ բոլոր տեսակետներից՝ հարձակողական, պաշտպանական և տակտիկական: Ես դրանում կասկած չունեմ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էնրիկեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ ավարտվող պայմանագիրը։ Սպասվում է, որ ֆրանսիացու հաջորդ ակումբը կլինի Մադրիդի «Ռեալը»։