Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիան»

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է փոխել գլխավոր մարզչին 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ «իշամեղուների» ղեկավարությունը դժգոհ է թիմի այս մրցաշրջանի արդյունքներից և մտադիր է աշխատանքից հեռացնել Էդին Թերզիչին, ով ակումբին միացել է 2022 թվականի ամռանը։ 41-ամյա մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն է։

Գերմանիայի առաջնության 23 տուրից հետո «Բորուսիան» 41 միավորով 4-րդ տեղում է։